Հոդված 8. Պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Հոդված 8. Պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում
Պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներն իրենց իրավասության շրջանակներում`
1) ապահովում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.
2) մշակում և հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ և այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և դրանց ֆինանսավորումը.
3) կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձևերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
4) կազմակերպում են օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.
5) ընդունում են որոշումներ զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում իրենց տարածքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու մասին.
6) ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները: