Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) յոթերորդ պարբերությունից հանել «արտահանման կամ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ պարբերություններով.

«մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է մշակութային արժեքների փորձաքննություն և սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված և հաշվառված է լիազոր պետական մարմնի կողմից.

հավատարմագրված մասնագետ՝ ֆիզիկական անձ, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման գործող վկայական, հաշվառված ու հավատարմագրված է լիազոր պետական մարմնի կողմից և մատուցում է մասնագիտական ծառայություն.

մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն)՝ մշակութային արժեքի արտահանման իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։