Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել արտահանման լիցենզիայի (եզրակացության) հիման վրա.
4) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել առանց արտահանման լիցենզիայի (եզրակացության).».
2) 2-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Արտահանման համար ներկայացված առարկաները ենթակա են կրկնակի փորձաքննության, եթե առկա է հայտատուի ներկայացրած առարկայի կեղծ և եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մշակութային արժեքի արտահանման լիցենզիա (եզրակացություն) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տրվում է հայտը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:»։