Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հաստատում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա.».
2) 5-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 6.2-6․7-րդ կետերով.
«5.1) հաստատում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը.».
«6.2) հաստատում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.
6.3) հաստատում է hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգն ու չափանիշները.
6.4) սահմանում է hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները.
6.5) հաստատում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը.
6.6) հաստատում է մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը.
6.7) հաստատում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը:»: