Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

2) 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1) կազմում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4-րդ, 16-րդ և 17-րդ կետերով.

«4.4) տալիս է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն).».

«16) հաստատում է ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նպատակով ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացությունը՝ մաքսային գործի բնագավառի լիազոր պետական մարմնի հետ համատեղ.

17) հաստատում է հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուից դրանց տրամադրման կարգը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։