Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Զոհերին փոխհատուցում և աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները

գործել է մինչև 2019-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 25. Զոհերին փոխհատուցում և աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները

1. Հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը երաշխավորում է պետությունը և իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական փոխհատուցման, սույն օրենքով սահմանված և այլ իրավական ակտերի կարգավորման շրջանակներից դուրս, ինչպես նաև պետության կողմից չերաշխավորված աջակցության տեսակների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց բարեգործական նվիրաբերումների և նվիրատվությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։