Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2019-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով: Սույն օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաև շահագործման նպատակով երեխային կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը.

2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ՝ ցանկացած ֆիզիկական անձ, որը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման.

3) հավանական զոհ՝ նախանույնացման փուլում գտնվող անձ, որի վերաբերյալ դեռ չի կայացվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու մասին որոշում, և դեռևս պարզ չէ տվյալ անձի զոհ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը.

4) զոհ՝ մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձ, որը այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ.

5) հատուկ կատեգորիայի զոհ՝ մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ և այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ.

6) երեխա՝ 18 տարին չլրացած անձ, ինչպես նաև անձ, որի տարիքը անհայտ է, բայց կան ողջամիտ կասկածներ, որ չի լրացել նրա 18 տարին.

7) ուղղորդում՝ սույն օրենքով նախատեսված նպատակներով անձի և համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնի, հասարակական կամ այլ կազմակերպության միջև կապի ստեղծումը և (կամ) այդ անձի շահերին առնչվող խնդիրների լուծումը համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին, հասարակական կամ այլ կազմակերպություն փոխանցելը.

8) ինքնանույնացված զոհ՝ անձ, որն իր նկատմամբ կատարված գործողությունները գնահատելով՝ համարում է, որ ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման.

9) նույնացման ներկայացում՝ հավանական զոհի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները և այլ նյութեր Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով ներկայացնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։