Հոդված 24. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի աջակցության և դրա դադարեցման առանձնահատկությունները
Հոդված 24. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի աջակցության և դրա դադարեցման առանձնահատկությունները
1. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերը և զոհերը սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված կարգով ապահովվում են համապատասխան աջակցությամբ, ինչպես նաև նրա հատուկ վիճակից բխող յուրահատկությունների հետ կապված լրացուցիչ աջակցությամբ:
2. Իրավասու մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հայտնաբերելու հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի օրինական ներկայացուցիչներին: Դրա անհնարինության, ինչպես նաև այն դեպքերում, երբ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի ներգրավվածությունը չի բխում հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի շահերից, հատուկ կատեգորիայի հավանական զոհերը և զոհերը նախանույնացման մեկնարկից մինչև աջակցության դադարեցումը օրենքով սահմանված կարգով ապահովվում է օրինական այլ ներկայացուցչով:
3. Աջակցություն ստանալու նպատակով հատուկ կատեգորիայի հավանական զոհերի և զոհերի ուղղորդումն իրականացվում է օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
4. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի աջակցության հասանելիությունը ապահովվում է մինչև նրանց չափահասության տարիքի հասնելը: Չափահասության տարիքին հասնելուն պես անձը այլևս չի համարվում հատուկ կատեգորիայի զոհ՝ երեխա հանդիսանալու հիմքով, և նրա նկատմամբ աջակցության գործընթացն իրականացվում է զոհերի համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:
5. Հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության դադարեցումն իրականացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: