Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

Հոդված 13. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, իրավասու մարմիններ ուղղորդումը և տեղեկությունների փոխանցումը

գործել է մինչև 2019-06-29Բացել ARLIS-ում

Հոդված 13. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, իրավասու մարմիններ ուղղորդումը և տեղեկությունների փոխանցումը

1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ և հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, խրախուսվում են սեղմ ժամկետում իրավասու որևէ մարմնի տեղյակ պահել իրենց հայտնի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց առնչվող հանցագործության դեպքերի մասին:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները յուրաքանչյուր այն կասկածի դեպքում, որ իրենց գործառույթներից բխող շփման տիրույթում հայտնված անձը հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, անձի վերաբերյալ տեղեկությունը սեղմ ժամկետում փոխանցում են կամ անձի գրավոր համաձայնության առկայության պարագայում նրան ուղղորդում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ուղղորդվում նաև նույնացման հանձնաժողովին անմիջականորեն դիմած ինքնանույնացված զոհերը:

3. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։