Հոդված 1. Սույն օրենքի մեջ օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
Հոդված 1. Սույն օրենքի մեջ օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
ա) հյուպատոսական հիմնարկ - գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմինների հյուպատոսական բաժիններ.
բ) հյուպատոսական հիմնարկի ղեկավար - անձ, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.
գ) հյուպատոսական պաշտոնատար անձ - ցանկացած անձ, ներառյալ նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական պարտականությունների կատարումը.
դ) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ - անձինք, որոնք հյուպատոսական հիմնարկում կատարում են վարչական, տեխնիկական պարտականություններ կամ սպասարկման հետ կապված աշխատանքներ.
ե) հյուպատոսական տարածաշրջան - շրջան, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին` հյուպատոսական պարտականությունների կատարման համար:
(1-ին հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-42-Ն)