Հոդված 19. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ
Հոդված 19. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի թողարկմամբ
1. Պետական գույքի մասնավորեցումը նոր բաժնետոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամի ավելացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի բաժանորդագրության ժամկետները, կանոնադրական հիմնադրամի ավելացման ծավալը, թողարկվող բաժնետոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին:
Բաժնետոմսերն ազատ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակցության սահմանափակումներ չեն դրվում:
Բաժնետոմսերը փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխելու դեպքում մասնակիցներ կարող են լինել աշխատավորական կոլեկտիվի անդամները, տվյալ ընկերության ոչ պետական բաժնետերերը, իսկ մրցույթով տեղաբաշխելու դեպքում` միայն նախապես որակավորված անձինք:
2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերի թողարկմամբ իրականացվում է պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փոխարկման իրավունք տվող պարտատոմսերի թողարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը մասնավորապես պետք է բովանդակի տեղաբաշխման ժամկետները և ծավալը, թողարկվող փոխարկելի պարտատոմսերի տեսակները, անվանական արժեքները և մասնակցության սահմանափակումները: Նշված որոշման հիման վրա և դրանով սահմանված ժամկետներում պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններն օրենքով սահմանված կարգով որոշումներ են ընդունում փոխարկելի պարտատոմսերի փոխարկելու և տեղաբաշխելու մասին:
3. (կետն ուժը կորցրել է 08.10.02 ՀՕ-423-Ն)
(19-րդ հոդվածը փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն)