Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց մասնավորեցումը

գործել է մինչև 2006-07-13Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց մասնավորեցումը

Պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսն անհատույց մասնավորեցվում է պետական ձեռնարկության այն աշխատողներին, ովքեր այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ և ցանկություն են հայտնել մասնակցելու մասնակի անհատույց մասնավորեցմանը:

Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցում են նաև`

ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ.

բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, ովքեր ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների կամ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության խումբ են ձեռք բերել.

գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ պատճառով հաշմանդամության խումբ ստացած կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով` տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, ովքեր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցման մասին որոշումն ընդունելու պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ.

զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները:

Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) կամ մասնակի անհատույց մասնավորեցման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց մասնավորեցմանը կարող են մասնակցել նաև`

ա) արտադրական վնասվածքի հետևանքով տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին կորցրած և այդ ձեռնարկությունից փոխհատուցում կամ կենսաթոշակ ստացող անձինք.

բ) տվյալ ձեռնարկությունից կենսաթոշակի անցած և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում առնվազն տասը տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուները:

Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց մասնավորեցմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում:

Մասնակի անհատույց մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում չեն կարող ընդգրկվել «փոքր» օբյեկտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատած ցանկում նշված ձեռնարկությունները:

Մասնակի անհատույց մասնավորեցման ենթարկվելու մասին իր ցանկությունը պետական ձեռնարկությունը հաստատում է իր աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ համաժողովի) որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

Մասնակի անհատույց մասնավորեցումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը, եթե օրենքով առանձին ձեռնարկությունների վերաբերյալ այլ ժամկետ սահմանված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։