Հոդված 26. «Փոքր» մասնավորեցման կարգը
Հոդված 26. «Փոքր» մասնավորեցման կարգը
1. Լիազորված պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
2. Գրավոր առաջարկը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում, աշխատավորական կոլեկտիվը լիազորված պետական մարմին պետք է ներկայացնի գրավոր համաձայնություն` օբյեկտը նշված գնով գնելու մասին, ընդհանուր ժողովի որոշումը` այդ նպատակով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև մուծի կանխավճար` օբյեկտի արժեքի հինգ տոկոսի չափով:
(մասն ուժը կորցրել է 08.10.02 ՀՕ-423-Ն)
3. Բաժնեմասերի բաշխումն աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև իրականացվում է կոլեկտիվի անդամների (ըստ սույն օրենքի 2 հոդվածի 6-րդ մասի «ա» կետի սահմանման) որոշմամբ` ձայների պարզ մեծամասնությամբ, կոլեկտիվի անդամների` բաժնեմասեր ձեռք բերելու հավասար իրավունքների հաշվարկով: Եթե կոլեկտիվի անդամը հրաժարվում է իրեն հասանելիք բաժնեմասից, ապա նրա բաժնեմասը հավասարաչափ բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջև: «Փոքր» օբյեկտը կարող է սեփականաշնորհվել աշխատավորական կոլեկտիվի անդամներին, եթե դրա հաստիքացուցակային կազմի ավելի քան 50 տոկոսը ցանկություն է հայտնել դառնալ սեփականատեր և կատարել է համապատասխան ներդրում:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմանները չկատարելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իրավունքից:
(26-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.10.02 ՀՕ-423-Ն)