Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 31. Մասնավորեցման մասնակիցներին տրվող պետական երաշխիքները
Հոդված 31. Մասնավորեցման մասնակիցներին տրվող պետական երաշխիքները
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Մասնավորեցման ընթացքում և հետևանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց վերջիններիս համաձայնության: