Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · (գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)

Հոդված 17.1. Կարգավորող վերահսկողությունը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17.1. Կարգավորող վերահսկողությունը

1. Կարգավորող մարմնի պետական տեսուչներն իրավունք ունեն`

ա) անարգել անցկացնելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող սարքեր (ներառյալ` ձայնագրող և տեսագրող).

բ) անարգել մուտք գործելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր:

գ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)

դ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)

ե) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)

զ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)

է) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-266-Ն)

2. Պետական տեսուչները պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի վերաբերյալ պետական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.

դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց և պետական տեսուչների իրավունքներին ու պարտականություններին.

ե) պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը:

3. Կարգավորող վերահսկողության աշխատանքներում օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և օտարերկրյա մասնագետներ:

4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները պլանավորվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

(17.1-ին հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, 12.05.16 ՀՕ-74-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն, 01.03.23 ՀՕ-61-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։