Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 23. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելումը և հակազդումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելումը և հակազդումը

(վերնագիրը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն)

Միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրող տրանսպորտային ձեռնարկություններն այդ նյութերն առաքողների և ստացողների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ, պարտավոր են մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել ճանապարհային միջադեպերի և վթարների կանխարգելման, դրանց հետևանքների տեղայնացման և վերացման, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների աշխատողների, բնակչության, շրջակա միջավայրի և նյութական արժեքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների պլաններ: Դրանց մշակման և համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։