Հոդված 29. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում աշխատելու իրավունքը սահմանափակելը
Հոդված 29. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում աշխատելու իրավունքը սահմանափակելը
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատելու իրավունք չունեն`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների բժշկական հակացուցումների ցուցակով նախատեսված հիվանդություններով տառապող անձինք.
գ) տվյալ աշխատանքի կատարման համար պետական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք չունեցող անձինք.
դ) տվյալ աշխատանքներն իրականացնելու համար հուսալիության ստուգման պահանջներին չհամապատասխանող անձինք:
Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատում է Կառավարությունը:
(29-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն, 23.03.18 ՀՕ-266-Ն, 01.03.23 ՀՕ-61-Ն)