Հոդված 15. Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
Հոդված 15. Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա են`
ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործումը և շահագործումից հանումը.
բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեությունը.
գ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանումը.
դ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների հաշվառումը և վերահսկումը.
ե) ռադիոակտիվ թափոնների կառավարումը.
զ) միջուկային նյութերի և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.
է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:
(15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն)
(15-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-109-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)