Հոդված 26. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները
Հոդված 26. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները
1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները սահմանվում են անվտանգության նորմերով և կանոններով:
2. Արգելվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործումը, ինչպես նաև արտադրության, օգտագործման, վերամշակման, փոխադրման ու պահման ցանկացած փուլում գտնվող միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների հետ իրականացվող աշխատանքները, եթե դրանց ֆիզիկական պաշտպանությունն ապահովված չէ:
(26-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն)
(26-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-109-Ն օրենքի 9-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)