Հոդված 7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հոդված 7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականության իրականացումը.
բ) կազմակերպում է պետական նպատակային ծրագրերի մշակումը, հաստատումը, միջոցառումներ է մշակում դրանց կատարման ապահովման ուղղությամբ.
գ) հաստատում է հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ցանկը.
դ) (ենթակետը հանվել է 21.03.00 ՀՕ-44)
ե) (ենթակետը հանվել է 21.03.00 ՀՕ-44)
դ) կազմակերպում է միջոցառումներ բնակչությանը, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմերին և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ.
ե) կազմակերպում է միջոցառումներ ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և ձեռնարկությունների պատրաստվածության ապահովման ուղղությամբ.
զ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողության համակարգ և սահմանում է այդ համակարգում ընդգրկված պետական մարմինների գործունեության կարգը.
է) կազմակերպում է միջուկային վնասի փոխհատուցման համար` սույն օրենքի 36 հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրումը.
ը) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.
թ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը և կանոնները.
ժ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկը.
ժա) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.
ժբ) համակարգում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջազգային գործունեությունը.
ժգ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ.
ժդ) անվտանգության տեսակետից կարևոր նշանակության օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.00 ՀՕ-44, փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն)
(7-րդ հոդվածը 07.02.18 ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)