Հոդված 21. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման ու հսկման պետական համակարգը
Հոդված 21. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման ու հսկման պետական համակարգը
1. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները և Հայաստանի Հանրապետությունում առկա կամ առաջացող ռադիոակտիվ թափոնները պետք է պետականորեն գրանցվեն, հաշվառվեն և հսկվեն:
2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման համար պատասխանատու են լիցենզավորված այն անձինք, ովքեր տնօրինում են նշված իոնացնող ճառագայթման աղբյուրները, կամ որոնց գործունեության արդյունքում են ստացվել ռադիոակտիվ թափոնները:
3. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների դասակարգումը, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանում է Կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:
(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն, փոփ. 06.03.20 ՀՕ-136-Ն)