Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 31.2. Միջուկային նյութերի հաշվառման կազմակերպումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31.2. Միջուկային նյութերի հաշվառման կազմակերպումը

1. Միջուկային նյութերի հաշվառումն իրականացվում է երկու մակարդակներով՝ իրավաբանական անձանց մակարդակով և պետական մակարդակով: Իրավաբանական անձանց մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է միջուկային տեղակայանքի (միջուկային տեղակայանքից տարբեր տեղակայանքի) օպերատորը:

2. Պետական մակարդակով միջուկային նյութերի հաշվառումն իրականացնում է կարգավորող մարմինը:

(31.2-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-107-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։