Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-05-08-ից մինչև 2004-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 16. Կարգավորող մարմնի իրավասությունը

գործել է մինչև 2004-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 16. Կարգավորող մարմնի իրավասությունը

Կարգավորող մարմինը`

ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում անվտանգության նորմերն ու կանոնները.

բ) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում.

գ) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.

դ) վերահսկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարումը.

ե) դադարեցնում է լիցենզիայի գործողությունը` լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմաններն ու պահանջները չկատարելու դեպքում.

զ) առնվազն երեք ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն` հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքի առանձին հատվածներում կամ ատոմային էներգիայի օգտագործման առանձին օբյեկտներում միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ.

է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին, լրատվության միջոցներին ամփոփ տեղեկություններ է տրամադրում միջուկային և ճառագայթային անվտանգության հարցերի մասին.

ը) վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները շահագործող կազմակերպությունների և վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմինների ու ձեռնարկությունների պատրաստվածությունը.

թ) արտակարգ իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմիններին ու ձեռնարկություններին տրամադրում է կանխատեսումներ և անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների կիրառման մասին հրահանգներ` օբյեկտում և դրա հարակից տարածքներում իրավիճակի հնարավոր փոփոխությունների մասին.

ժ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին կատարում է միջազգային օպերատիվ ազդարարում.

ժա) հետազոտություններ է կազմակերպում և իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության բարձրացման վերաբերյալ.

ժբ) Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.

ժգ) վերահսկում է միջուկային և հատուկ նյութեր, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ չտարածելու երաշխիքների պահպանումը.

ժդ) համագործակցում է միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ` անվտանգության վերաբերյալ հարցերով.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։