Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը
Հոդված 5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային տեղակայանքները, միջուկային և հատուկ նյութերը. հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
2. Ատոմային էներգիայի օգտագործման մյուս օբյեկտները, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին կետում, կարող են հանդես գալ սեփականության ցանկացած ձևով:
3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով: