Հոդված 16. Իրազեկման քննարկման կարգը
Հոդված 16. Իրազեկման քննարկման կարգը
1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության: Եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող մինչև 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող 13 օրից մինչև հավաքի սկզբից 72 ժամ առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 48 ժամ առաջ:
2. Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
3. Եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաև մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
(16-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)