Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ

Հոդված 33. Հավաքը դադարեցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Հավաքը դադարեցնելը

1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե առավել մեղմ միջոցներով հնարավոր չի եղել կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։

3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության մասին։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հավաքի դադարեցման կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում։

(33-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն, 24.10.24 ՀՕ-432-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։