Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոդված 19. Հավաքն արգելելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հավաքն արգելելը

1. Հավաքն արգելվում է, եթե`

1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3) (կետն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-432-Ն)

4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր դեպքում համապատասխան մարմինների կամ օբյեկտների պահպանությունն իրականացնող ծառայությունները կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց կարծիքը սպառնացող վտանգի վերաբերյալ:

3. Լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերը։

4. Եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերը, ապա լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։

5. Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:

(19-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն, 24.10.24 ՀՕ-432-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։