Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոդված 15. Իրազեկումների մուտքագրումը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 15. Իրազեկումների մուտքագրումը

1. Լիազոր մարմին ներկայացված իրազեկումները անհապաղ մուտքագրվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըստ դրանք ստանալու հերթականության, իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա իրազեկումները գրանցամատյանում մուտքագրելու պահից 3 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են այդ էջում։ Իրազեկումների գրանցամատյանի վարման կարգն ու ձևը հաստատում է համայնքի ավագանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։