Գլուխ 3 · ՄԻՆՉԵՎ 100 ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՔՆԱԲՈՒԽ ԵՎ ՇՏԱՊ ՀԱՎԱՔՆԵՐԸ (ԱՌԱՆՑ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ)
Հոդված 26. Ինքնաբուխ և շտապ հավաքները
Հոդված 26. Ինքնաբուխ և շտապ հավաքները
1. Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)։
2. Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։