Հոդված 17. Լսումները
Հոդված 17. Լսումները
1. Լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) լիազոր մարմինը մտադիր է հավաքի անցկացման համար պայմաններ առաջադրել կամ սահմանափակումներ կիրառել կամ արգելել հավաքը.
2) ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք.
3) մշակույթի նախարարությունը ներկայացրել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ անցկացվելիք հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք։
2. Լիազոր մարմինը կազմակերպիչներին սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված կարգով ծանուցում է լսումների անցկացման տեղի և ժամանակի մասին։
3. Լիազոր մարմինը լսմանը մասնակցելու համար կարող է հրավիրել ոստիկանության, մշակույթի նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ անձանց։
4. Լսումների ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը։ Կազմակերպչին պետք է լիարժեք հնարավորություն տրվի ներկայացնելու իր տեսակետը։