Գլուխ 3 · ՄԻՆՉԵՎ 100 ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՔՆԱԲՈՒԽ ԵՎ ՇՏԱՊ ՀԱՎԱՔՆԵՐԸ (ԱՌԱՆՑ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ)
Հոդված 27. Ինքնաբուխ և շտապ հավաք անցկացնելու կարգը
Հոդված 27. Ինքնաբուխ և շտապ հավաք անցկացնելու կարգը
1. Եթե ինքնաբուխ հավաքն ունի հավաքի անցկացման փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։
2. Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը։
3. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-432-Ն)
(27-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)