Գլուխ 4 · ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 30. Հավաքի մասնակիցների պարտականությունները
Հոդված 30. Հավաքի մասնակիցների պարտականությունները
1. Հավաքի մասնակիցը պարտավոր է`
1) հավաքի ընթացքում չկրել կամ չտեղափոխել (չփոխադրել) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ.
2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.
3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.
4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
(30-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-369-Ն)