Գլուխ 2 · ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հոդված 15. Իրազեկումների մուտքագրումը
Հոդված 15. Իրազեկումների մուտքագրումը
1. Լիազոր մարմին ներկայացված իրազեկումները անհապաղ մուտքագրվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըստ դրանք ստանալու հերթականության, իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա իրազեկումները գրանցամատյանում մուտքագրելու պահից 3 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են այդ էջում։ Իրազեկումների գրանցամատյանի վարման կարգն ու ձևը հաստատում է համայնքի ավագանին: