Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հոդված 20. Իրազեկման վերաբերյալ լիազոր մարմնի ակտերը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 20. Իրազեկման վերաբերյալ լիազոր մարմնի ակտերը

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքն իր սահմանած սահմանափակումներով անցկացնելու մասին։

2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքն արգելելու մասին։

3. Եթե սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը չի ընդունում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա համարվում է, որ իրազեկումն ընդունված է ի գիտություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։