Հոդված 22. Լիազոր մարմնի որոշումներն ուժի մեջ մտնելը
Հոդված 22. Լիազոր մարմնի որոշումներն ուժի մեջ մտնելը
1. Լիազոր մարմինը սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված որոշումների մասին անհապաղ հայտնում է կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև դրանք փակցնում է վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Ընդ որում, լիազոր մարմնի ակտը պետք է փակցված մնա համապատասխան տեղում մինչև հավաքին հաջորդող օրը։ Լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի վարչական շենքում այն փակցվելու պահից։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա այդ որոշումները տեղադրվում են նաև այդ էջում։
2. Լիազոր մարմնի որոշումը անհապաղ հանձնվում է կազմակերպիչներին պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, կամ կազմակերպչին` առձեռն հանձնելու միջոցով։
3. Լիազոր մարմինը կազմակերպչի հեռախոսի, ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն ունենալու դեպքում իր ընդունած որոշման մասին վերը նշված կապի միջոցներից առնվազն մեկով անհապաղ հայտնում է կազմակերպչին: