Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2023-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները

գործել է մինչև 2023-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները

1. Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`

1) հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին.

2) լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.

3) ստանալու տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.

4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.

5) մասնագիտական կողմնորոշման.

6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Գործազուրկը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով.

1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար.

2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն.

3) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.

4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն.

5) աշխատանքի տեղավորման դեպքում՝ միանվագ փոխհատուցում գործատուին:

3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի`

1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:

4.1. Ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև վեց ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից, իրավունք ունեն ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:

4.2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:

(21-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-228-Ն, 06.12.17 ՀՕ-225-Ն, 02.06.20 ՀՕ-286-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։