Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը
Հոդված 10. Զբաղվածության պետական կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հավասարակշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, ներդրումային, հարկային, տարածքային զարգացման, կրթական, ժողովրդագրական և աշխատուժի տեղաշարժի քաղաքականությունների միջոցով:
2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի միջոցով և իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: