Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 26. Սպայական կազմի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը
Հոդված 26. Սպայական կազմի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը
1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
(26-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)