Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

Օրենքընդունվել է 5 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1. Սույն օրենքը սահմանում է զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինվորական կարգապահության պահպանման հետ կապված զինծառայողների պարտականությունները, զինծառայողներին տրվող խրախուսանքի և կարգապահական տույժերի, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ անձանց տրվող խրախուսանքի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների (պետերի) և այլ պաշտոնատար անձանց իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպես նաև կարգավորում է զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ու պետական պահպանության համակարգերում (այսուհետ նաև՝ զինված ուժեր և այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:

(1-ին հոդվածը լրաց., խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն, փոփ. 15.11.24 ՀՕ-455-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։