Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-26-ից մինչև 2024-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 47. Կարգապահական տույժի բողոքարկման կարգը և ժամկետները

գործել է մինչև 2024-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 47. Կարգապահական տույժի բողոքարկման կարգը և ժամկետները

(վերնագիրը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)

1. Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կամ կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված անձը կարող է բողոքարկել տույժը կիրառած հրամանատարի (պետի) վերադաս հրամանատարին (պետին)՝ տույժի մասին իրեն գրավոր ծանուցելուց կամ այլ ձևով իրեն հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում` ներկայացնելով այդ մասին զեկուցագիր (բողոք), ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

2. Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի հիման վրա արձակված անհատական իրավական ակտը (հրամանը) չի կարող բողոքարկվել, եթե չի բողոքարկվել կարգապահական տույժ կիրառելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում կիրառված կարգապահական տույժը և դրա հիման վրա արձակված այլ իրավական ակտերը դառնում են անբողոքարկելի:

4. Ներկայացված զեկուցագիրը (բողոքը) վերադաս հրամանատարը (պետը) քննարկում է և դրա վերաբերյալ որոշում է կայացնում զեկուցագիրը (բողոքը) ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

5. Քննարկելով կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զեկուցագիրը (բողոքը)` վերադաս հրամանատարը (պետը) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) զեկուցագիրը (բողոքը) լրիվ կամ մասնակի բավարարելու մասին կամ

2) զեկուցագիրը (բողոքը) մերժելու մասին:

6. Ներկայացված զեկուցագրի (բողոքի) քննարկման արդյունքում կայացված որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է զեկուցագիրը (բողոքը) ներկայացրած անձին:

(47-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։