Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԾառայությՈՒնՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 18. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)

1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ընդ որում, ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է նույն ծավալով և ընթացակարգերով, ինչպես ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը:

2. Ծառայության ծառայողները և նրանց ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են բժշկական օգնությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում:

(18-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, խմբ. 15.11.24 ՀՕ-454-Ն)

(15.11.24 ՀՕ-454-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։