Գլուխ 6 · ծառայության ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 23. Ծառայության ֆինանսավորումը
Հոդված 23. Ծառայության ֆինանսավորումը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին։
Ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է հատուկ հոդված։
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)