Հոդված 6. Հանրապետության նախագահի պետական պահպանությունը
Հոդված 6. Հանրապետության նախագահի պետական պահպանությունը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
1. Հանրապետության նախագահին նրա ընտրվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։
2. Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։
3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող Հանրապետության նախագահներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ՝ հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող Հանրապետության նախագահների՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող Հանրապետության նախագահները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին։
(6-րդ հոդվածը խմբ. 20.03.08 ՀՕ-3-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-275-Ն, լրաց., խմբ. 23.12.22 ՀՕ-610-Ն)
(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)