Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը
Հոդված 10. Պետական պահպանություն իրականացնող մարմինը
1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին)։
2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայություն է։
3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը։
5. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը։
Լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն է։
6. Պետական պահպանության առանձին օբյեկտի պահպանությունն անմիջականորեն ղեկավարում է պետական պահպանության օբյեկտի պահպանության ղեկավարը։
7. Լիազոր մարմնի ղեկավարին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
8. Լիազոր մարմնի սպայական կոչումներով (բացառությամբ կրտսեր սպայականի) համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ։
Լիազոր մարմնի կրտսեր սպայական և ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում և այդ ծառայողներին կոչումներ շնորհում է լիազոր մարմնի ղեկավարը։
9. Լիազոր մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների և քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
10. Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը, օրենսդրությամբ ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում, մասնակցում են նաև անվտանգության ապահովման մյուս պետական մարմինները։