Հոդված 11. Ծառայության հիմնական խնդիրները
Հոդված 11. Ծառայության հիմնական խնդիրները
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն)
Ծառայության հիմնական խնդիրներն են՝
1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելը.
2) պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ.
3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը.
4) իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.
5) պահպանվող օբյեկտները պաշտպանելը.
6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտումները բացահայտելը, կանխելը և խափանելը.
7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմը և կարգն ապահովելը.
8) պետական պահպանության օբյեկտների շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ:
(11-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-275-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-610-Ն)
(23.12.22 ՀՕ-610-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)