Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-06-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 390. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 390. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով:

2. Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են:

3. Դատական նիստին պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) ամբաստանյալը, որը ներկայացրել է բողոքը, կամ որի շահերի պաշտպանության համար բողոք է ներկայացրել պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, կամ երբ բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ դատապարտյալի.

3) պաշտպանը` սույն օրենսգրքի 69 հոդվածով նախատեսված դեպքերում:

4. Դատավարության մյուս մասնակիցների չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն:

(390-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։