ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 280. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 280. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետևյալ միջոցները` կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, կասկածյալներին, մեղադրյալներին և այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը` դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:
(280-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)