Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-12-ից մինչև 2020-07-27։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԳլուխ 45.1 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 375.3. Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը

գործել է մինչև 2020-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 375.3. Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու և դատավճիռ կայացնելու կարգը

1. Արագացված կարգով դատական քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41, 42, 44 և 45 գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները:

2. Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին ամբաստանյալի միջնորդության քննությունը սկսվում է մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ներկայացմամբ:

3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին համոզվելու համար` պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին), գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները:

4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 375.1 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

5. Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

7. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքի 46 գլխով նախատեսված իրավունքը և կարգը:

8. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:

(375.3 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։