ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 52 · ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 459. ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ
Հոդված 459. ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ
1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած և հասարակության համար վտանգ ներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է տեղավորվել հոգեբուժական հաստատությունում:
2. Հոգեբուժական հաստատությունում տեղավորելը թույլատրվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատում է դատարանը:
(459-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)
(459-րդ հոդվածը` 18.06.20 ՀՕ-348-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 06.10.2020 թվականին:)