ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 412. ԴԱՏԱՎՃՌԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 412. ԴԱՏԱՎՃՌԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճռի կամ որոշման դեմ վճռաբեկության կարգով բողոք կարող է ներկայացվել դատավճռի կամ որոշման հրապարակման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
2. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների բողոքարկման ժամկետ չի սահմանվում` բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
3. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության: